Մամուլ

Հատուկ՝ խառնակիչների և սադրիչների համար․ Խաչատուր Սուքիասյան

Հատուկ՝ խառնակիչների և սադրիչների համար․ Խաչատուր Սուքիասյան

«Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հատուկ՝ խառնակիչների և սադրիչների համար

Ես միշտ եղել եմ հրապարակային և առանց կաշկանդվածության ասել եմ այն, ինչին հավատացել եմ և հավատում եմ: Իմ պայքարի հարթակը եղել է օրենքի գերակայությունը, պետական շահը և Հայաստանի ապագան՝ անկախ անձերից: Օրենքի առաջ հավասար են բոլորը: Դրա ապացույցներից մեկը 2008 թվականին իմ միանալն էր համաժողովրդական շարժմանը:

Ի հեճուկս շատերի, սատարել և սատարելու եմ բոլոր նրանց, ովքեր կերտում են մեր ապագան և համակարգը մաքրում են կոռուպցիայից ու Հայաստանը փորձում են դարձնել հզոր պետություն: Հավատում եմ, որ մենք ունենալու ենք ավելի հզոր Հայաստան և այսօրվա մեր պայքարը վաղվա սերունդների համար է:

Առողջ եղեք և զբաղվեք ձեր իրական առաքելությամբ»:

Կիսվել էջում