ՄամուլՏեսանյութ

«Վարչապետին կարելի է, մեզ ո՞չ». Արարատ Խանդոյանին թույլ չտվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Տեսանյութ)

«Վարչապետին կարելի է, մեզ ո՞չ». Արարատ Խանդոյանին թույլ չտվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդ տանող մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ Արայիկ Խանդոյանի եղբայր՝ Արարատ Խանդոյանի գլխավորությամբ  փորձել են բարձրանալ Ծիծեռնակաբարդի հուշահամալիր, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել:

Խանդոյանը ոստիկանների հետ զրույցում հարց բարձրացրեց, թե ինչու պետք է վարչապետը կարողանա այցելել Ծիծեռնակաբերդ, իրենք ոչ։

«Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ինչ-որ մեկը Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղիկներ է խոնարհում: Ես բացատրություն եմ պահանջում, թե ի՞նչ իրավունք ունի ինքը ծաղիկներ խոնարհելու, իսկ քաղաքացիները ոչ: Ոստիկանները փորձում են ինձ ահաբեկել վարչական իրավախախտումների ակտով, բայց դա ինձ չի հուզում:

Եթե ՀՀ բոլոր քաղաքացիներն հավասար են, ես էլ ինձ իրավունք եմ վերապահում մասնակցելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու միջոցառմանը»,-ասաց Արարատ Խանդոյանը:

Կիսվել նյութով