Մամուլ

«Հանցավոր իշխանության սիմվոլները, Սերժ Սարգսյանից սկսած, ազատության մեջ թրև են գալիս». Դավիթ Սանասարյան

«Հանցավոր իշխանության սիմվոլները, Սերժ Սարգսյանից սկսած, ազատության մեջ թրև են գալիս» ,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են:

«Մինչև քրեական գործի հարուցվելը, ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից: ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք պարզեցին, որ նման բան չկա, այսինքն՝ իրենք խոսեցին, իրենք հերքեցին այդ մասին լուրերը։

Եթե հիշում եք, ինչ-որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառք էի վերցնում: Եթե նման տեսանյութ լիներ, այլ քրեական հոդվածով գործ կհարուցվեր, ես էլ այստեղ նստած չէի լինի, իսկ իմ փաստաբանները միգուցե մի քիչ կմեղմացնեին իրավիճակը։

Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեում քննվող դիալեզի մասին գործը նույնպես կհստակեցվի և պարզ կլինի ու բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում վերահսկողական ծառայությունն իր ղեկավարի հետ միասին, և ուր տարան այդ գործը, որ ընդհանրապես կապ չուներ բուն թեմայի հետ»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Կիսվել նյութով