Մամուլ

Չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան

Չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Խմբակցությունով հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում ենք: Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ԱԺ-ում մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել, որ չի համապատասխանում այդ պաշտոնին:

Այսօր նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ կա ժամկետների խախտումներ, մենք չենք ուզում, որ մի բանը, որը իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են:

Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, լինի ՍԴ նախագահ, թե ոչ: Որոշողը Սահմանադրական դատարանն է: Դրա համար որոշեցինք, որ մենք չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը»,-հայտարարեց Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել էջում