Մամուլ

Քոչարյանի գրասենյակը հաստատել է՝ Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին

Քոչարյանի գրասենյակը հաստատել է՝ Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին։

Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ պտտվող լուրերի՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:

ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Երևանում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպումը։

Կիսվել նյութով