Մամուլ

«Հայրենիքի» ջոկատն Արցախում է․ «Հրապարակ»

«Հայրենիքի» ջոկատն Արցախում է

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայրենիք» կուսակցության կամավորականների ջոկատն արդեն հասել է Արցախ։ Ջոկատն առաջնորդող Արթուր Վանեցյանը նախապես կամավորականներին բաժանել է մի քանի խմբի, որ անակնկալ հարձակումների դեպքում բոլորը չհայտնվեն թշնամու թիրախում։

Հայրենիք զորախումբ

Ջոկատը մեկնել է լիովին սպառազինված և ամեն ինչով ապահովված՝ սկսած համազգեստից, վերջացրած սննդով։ Մեկնելուց առաջ բոլոր կամավորականներն իրենց բջջայինները թողել են Հայաստանում, որպեսզի թշնամին տեղորոշելու հնարավորություն չունենա:

Մանրամասները` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով