Մամուլ

Զարմանալի և շատ վտանգավոր երևույթ է տեղի ունենում Սյունիքում․ Ժիրայր Սեֆիլյան

Զարմանալի և շատ վտանգավոր երևույթ է տեղի ունենում Սյունիքում․ Ժիրայր Սեֆիլյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Զարմանալի և շատ վտանգավոր երևույթ է տեղի ունենում Սյունիքում։

Փորձ է արվում տեղացիների շրջանում ձևավորել Արցախի հարավային հատվածի կորստի հետ հաշտվելու մթնոլորտ։

Ժիրայր Սեֆիլյան

Շեշտը դրվում է տարիներ շարունակ քողարկված ձևով շրջանառված, իսկ այսօր արդեն ուղիղ կերպով բարձրաձայնվող կեղծ և հակահայ մի տեսակետի վրա, որ Արցախի հարավի տարածքը հայկական չէր և որ հայկական է ընդամենը Խորհրդային Հայաստանի վարչական սահմանով գծված տարածքը։

Դիմում եմ սյունեցիներին, որ արմատից մերժեն նման տեսակետները։

Անհիշելի ժամանակներից բնիկ հայկական այդ տարածքները, որոնց մի մասը նաև Սյունիքին են պատկանել, երբեք չեն մնալու թշնամու ձեռքում։

Մենք կազմաքանդելու ենք Ադրբեջան կոչվող արհեստական պետությունը և ազատագրելու ենք ոչ միայն Արցախի մարզի գրավյալ հատվածը, այլև Քուռ գետի հայապատկան աջ ափը, ինչպես նաև մեր Նախիջևանը»։

Կիսվել նյութով