Սպորտ

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 4:3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Յունուս Բաշարին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։

malkhas

Հիշեցնենք, Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսին, ապա 1/8 եզրփակիչում առավելության էր հասել Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում համառ պայքարում 6-5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին:

Աշխարհի չեմպիոնը կիսաեզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր շվեդ Պիեր Ալբին Օլաֆսոնին:

Կիսվել էջում