ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկը արձանագրել է Թոխմախի գերեզմանների հարևանությամբ տեղի ունեցած «ռազբորկան»

Տեսախցիկը արձանագրել է Թոխմախի գերեզմանների հարևանությամբ տեղի ունեցած «ռազբորկան»

Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այս տարվա հունվարի 13-ին Երևանում տեղի ունեցել «զինված ռազբորկան», որի ժամանակ հնչել էին կրակոցներ, ինչից հետո «ռազբորկայի» մասնակիցների ռուսական կեղծ համարանիշներով «յաշիկ»-ն ու Mercedes AMG GL 42-ը հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի վարչական տարածքում:

Կրակոցներին մասնակցություն ունենալու մեջ շոշափվում էին ինչ-որ խորհրդավոր «Շիշ բռնող»-ի, հեռախոսների «Լոլո»-ի և իբրև բիզնեսմեն Ռուստամի և «Շինարարների Ֆազ»-ի անունները:

yashik

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում