Մամուլ

Համացանցում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ուսանողական ստուգման գրքույկը (зачетная книжка)՝ գերազանց գնահատականներով հանդերձ (Ֆոտո)

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ուսանողական ստուգման գրքույկը (зачетная книжка)՝ գերազանց գնահատականներով հանդերձ և նկարներին կից՝ գրառել․

«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորեւ ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։

1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռետրորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։

Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։

Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառությամբ հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար»։

zachotnik3

zachotnik

zachotnik1

zachotnik2

 

 

Կիսվել նյութով