Մամուլ

Կրակոցներ Գյումրիում․ դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի ոստիկանապետը

Կրակոցներ Գյումրիում․ դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի ոստիկանապետը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճներ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։

gyumri krakocner

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մուշի քննչական բաժնի խումբը՝ վաչության պետի, Մուշի բաժնի պետի և հակտապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք կրակոցի հետքերով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել էջում