Մամուլ

Կոնգրեսը բանաձև ընդունեց, որով պահանջեց Ադրբեջանից ազատ արձակելու Արցախի առաջնորդներին

Կոնգրեսը բանաձև ընդունեց, որով պահանջեց Ադրբեջանից ազատ արձակելու Արցախի առաջնորդներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ստրասբուրգից վերադառնում եմ Հայաստան, գոհունակությամբ, որ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսը բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց Ադրբեջանի գործողությունները հստակ դատապարտող դեկլարացիային:

Այդ փաստաթղթով նաև պահանջ դրվեց Ադրբեջանի նկատմամբ՝ ազատ արձակելու Արցախի առաջնորդներին:

Կոնգրեսը աջակցություն է հայտնում Հայաստանին ստեղծված հումանիտար ճգնաժամի դեմ պայքարում և որոշում է ուշադրության կենտրոնում պահել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հաջորդիվ կհրապարակեմ նաև ելույթներս»:

Կիսվել էջում