ՄամուլՏեսանյութ

Այսօրվանից սկսած՝ երթևեկության խախտումների դեպքում ԼՂ քաղաքացիները կտուգանվեն․ Արփինե Սարգսյան

Այսօրվանից սկսած՝ երթևեկության խախտումների դեպքում ԼՂ քաղաքացիները կտուգանվեն․ Արփինե Սարգսյան

Հոկտեմբերի 26-ից սկսած՝ ԼՂ բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ճանապարհային երթևեկության խախտման դեպքում կստանան վարչական տույժ։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Հաշվի առնելով մեր քաղաքացիների հուզական վիճակը, ներառյալ հոկտեմբերի 25-ի կայացված բոլոր վարչական խախտումների դեպքում, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կազատվեն վարչական պատասխանատվություններից, այսինքն՝ տուգանքներ չեն կայացվի։ Այսօրվանից սկսած՝ արդեն բոլոր խախտումների դեպքում տույժի որոշում կկայացվի»,- ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ մեկ ամիս պարեկները, Ճանապարհային ոստիկանության մարզային աշխատակիցները իրազեկման աշխատանքներ են տարել տեղահանված քաղաքացիների հետ՝ չիրականացնելով վարչական տույժի որոշումներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում