Մամուլ

«Կինս վարկով նոր մեքենա է ձեռք բերել». Արարատ Միրզոյան․ Տեսանյութ

Կինս վարկով նոր մեքենա է ձեռք բերել․ այս մասին «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցի քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ես ունեի մեկ սենյականոց բնակարան, որը հեղափոխությունից հետո վաճառել ենք և այդ գումարով, որպես կանխավճար, ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան, կրկին վարկով» ,-նշեց Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե մի քանի ամիս աշխատած պատգամավորները հասցրել են զգալի ունեցվածք ձեռք բերել։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով