Մամուլ

Ոստիկանը պետության կողմից պարգևատրվել է 5 երեխաների մորը օգնելու համար․ Աննա Հակոբյան

Ոստիկանը պետության կողմից պարգևատրվել է հինգ երեխաների մորը օգնելու համար։ Այս պատմության մասին բարձրաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ Նա գրել է․

«Սինգապուրում հինգ երեխա ունեցող կինը երկրորդ անգամ ձերբակալվել է խանութից մանկական կաթի փոշի գողանալու համար:

Այս ոստիկանը, ինչպես նշված է հոդվածում, լինելով երկու երեխաների հայր և հասկանալով մանկական փոշու արժեքը, կատարել է իր աշխատանքային պարտականություններից չբխող մի շարք գործողություններ. այցելել է այդ ընտանիք, հուշել է նրանց օգտվել սոցիալական ծրագրից, որից նրանք տեղյակ չեն եղել:

Ոստիկանը պետության կողմից պարգևատրվել է, այդ կինը խանութից երեխայի կեր գողանալու անհրաժեշտությունից ազատվել է, թերթն էլ ռեսուրս է դրել և տեղ է հատկացրել այս հոդվածին, ինչի շնորհիվ մենք էլ իմացանք այս պատմության մասին։

Կարող էր լինել բոլորիվին այլ պատմություն. անհատական ջանքի փոխարեն խմբակային անհոդաբաշխ աղմուկ բարձրանար ֆեյսբուքում, մայրը շարունակեր գողություն անել և ձերբակալվել, թերթերն էլ հոդվածների փոխարեն հորինվածքներ և աղբ հրամցնեին հասարակությանը»:

Կիսվել էջում