Մամուլ

«Ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի պահվածքը». Արարատ Միրզոյան

«Ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի պահվածքը»։ Այս մասին «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցի քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահվածքին։

Վերջինս հայտարարել էին, որ իրենց թիմը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկությանը։

Արարատ Միրզոյանը ասեց․ «Քաղաքական ուժը չի կարող էսպիսի առանցքային հարցերում դիրքորոշում չունենալ: Ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի պահվածքը՝ չունենալ քաղաքական դիրքորոշում էական հարցի շուրջ: Ոչ մի խնդիր չէի տեսնի, որ դեմ քվեարկեին»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն ընդունեց «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» նախագիծը՝ 98 կողմ, 1 դեմ. փակ, գաղտնի քվեարկությամբ։

Կիսվել էջում