Մամուլ

Կեմերովոյի հրդեհի վիրավորների թվում հայեր կան

Armenpress.am-ը գրում է․ ՌԴ Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վիրավորների թվում նախնական տվյալներով կան նաև հայեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախնական տվյալներով` հայեր կան վիրավորների թվում: Հետևեք սոցիալական ցանցերում մեր գրառումներին, երբ նորություններ լինեն, կհայտնենք», -ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Վերջին տվյալներով` հրդեհի հետևանքով հաստատված է 56 մարդու զոհվելը: Զոհվածներից առնվազն ինը երեխաներ են: Հոսպիտալացվել է 12 մարդ, իսկ 36-ին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել:

Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը և այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը:

Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվածների հիշատակին սուգ կհայտարարվի առաջիկա օրերին:

Նյութի աղբյուր՝ armenpress.am

Կիսվել նյութով