Մամուլ

Կարողացել ենք խոսել պապայի հետ. Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել

Կարողացել ենք խոսել պապայի հետ. Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Կարմիր Խաչը  դեկտեմբերի չի այցելել Բաքվում պահվող հայ գերիներին։ Ավելի կոնկրետ, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերին ԿԽՄԿ ներկայացուցիչները վերջին անգամ տեսակցել են նոյեմբեր ամսին, թեև ԿԽՄԿ ներկայացուցիչները սովորաբար գերության մեջ պահվող անձանց տեսակցում են ամսվա առաջին 10-օրյակի ընթացքում։

Տեղեկությունը ճշտելու համար MediaHub-ը կապ հաստատեց ամռանը Հակարի կամրջից առևանգված, ապա Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերայի հետ։

«Այդպիսի բան չկա։ Դեկտեմբեր ամսին Կարմիր խաչը այցելել է մեր հորը, և մենք կարողացել ենք զանգել և խոսել պապայի հետ։ Ամեն ինչ նորմալ է, եթե այս վիճակը կարելի է նորմալ անվանել»,- ասաց Վերան։

Հարցին, թե միջազգային դատարան դիմե՞լ են կամ դիմելո՞ւ են, Վերան պատասխանեց, որ դեռ ոչինչ չեն արել, հետագայում կփորձեն հասկանալ։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Պատժի առաջին 5 տարիները Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Կիսվել էջում