Մամուլ

Չէինք ուզում պատմել, որ էրեխու անունը չհելնի․ երեխայի տատը՝ մանկապղծության մասին

Չէինք ուզում պատմել, որ էրեխու անունը չհելնի․ երեխայի տատը՝ մանկապղծության մասին

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Արմավիր քաղաքում մանկապղծություն է եղել։ Արմավիրցի 48-ամյա Ալբերտ Ղարիբյանն, օգտվելով 12 տարին չլրացած Անահիտի (անունը փոխված է) անօգնական վիճակից, սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։ 

Անահիտի մայրը՝ Հասմիկը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ալբերտ Ղարիբյանը շուրջ մեկ տարի իր ընկերն է եղել՝ կողակիցը։ Մայրը դստեր հետ կատարվածն իմացել է իր ընկերուհուց․ «Ընկերուհիս գլխի գցեց՝ իմացա»։

«Էրեխեն վախեցել է ինձ պատմի, ընկերուհուս է ասել։ Ասել է, որ Ալբերտն իրեն կոնֆետ է առնում, փող ա տալիս, համբուրում է»,-պատմեց անչափահասի մայրը։

Հասմիկը, որը 6 երեխաների մայր է, պնդում է՝ չի նկատել, որ Ալբերտը անչափահաս դստեր հանդեպ սեռական բնույթի գործողություններ է անում, ըստ նրա՝ տղամարդը 6 երեխաների հանդեպ էլ ուշադիր ու հոգատար է եղել, տունը պահել է, ժամանակ առ ժամանակ գումար է տվել։ 

Դեպքից հետո Հասմիկը դստերը մոտ մեկ ամիս դպրոց չի ուղարկել, փորձել է թաքցնել բոլորից։ 

«Տնօրենին տեղյակ պահեցի՝ ամսից ավել դասի չգնաց, ոչ մեկի հետ չշփվեց։ Չէի ուզում գնար դասի,  մտածում էի՝ էրեխայա ընկերուհուն կասի, մեծ աղմուկ կբարձրանա, ավելի վատ բան կստացվի։ Ես չէի ուզի, որ մարդիկ իմանան։ Ախպերս համակարգի աշխատող ա, տեղյակ չի էս ամենից»,-ասաց նա։

Ալբերտի եղբայրը դիմել է աղջկա ընտանիքին՝ բողոքը հետ վերցնելու համար, չեն համաձայնվել, ուզում են, որ ամենայն խստությամբ պատժվի․ «Մենք ասացիք՝ ոչ մի դեպքում։ Ախպորն ասեցի՝ էքա բոյը առել կպելա էրեխուն, թող էթա նստի, իրա արածի համար պատասխան տա։ Էրեխուն կպել ա, բայց «վնաս» չի տվել»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում