Ծեծկռտուքից հետո՝ հակագազներով վազք․ ինչ էր նախորդել ողբերգական դեպքին
Ինչպես արդեն հայտնել էինք երեկ՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։
Այսօր հայտնի դարձավ որ վիրաերթի ենթարկվածները զինվորներ էին։ Վրաերթից մահացածը՝ Սուրեն Վարդանյանը ։
Նոր մանրամասներ են ի հայտ եկել զինծառայողների մասնակցությամբ ողբերգական դեպքին նախորդած իրադարձությունների վերաբերյալ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքից առաջ՝ երեկոյան, զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Զինվորները միմյանց քաշքշել, հրել և հարվածել են։
Դեպքից հետո զինծառայողներին, ըստ շրջանառվող տեղեկությունների, որոշել են պատժել։ Քնից առաջ նրանց դուրս են բերել վազքի, ընդ որում՝ հակագազներով։ Զինվորներին հրահանգվել է վազել՝ հակագազները դեմքին։
Հենց այդ հանգամանքն էլ, ըստ նախնական վարկածի, կարող էր էական դեր ունենալ ողբերգական դեպքի ժամանակ․ զինվորների դեմքին հակագազներ լինելու պատճառով նրանց տեսանելիությունը սահմանափակված է եղել, և նրանք չեն նկատել մոտեցող մեքենան։
Դեպքի ամբողջական հանգամանքները դեռ պարզվում են, իսկ ներկայացված տեղեկությունները պաշտոնական հաստատման կարիք ունեն։


