Մամուլ

Խոշոր հրդեհ Ապարան քաղաքում․ մեծ թվով հրշեջներ են ժամանել

Խոշոր հրդեհ Ապարան քաղաքում․ մեծ թվով հրշեջներ են ժամանել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել և մարել այն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

hrdeh hak

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, որպեզի հրշեջներն առանց խոչընդոտի կարողնան աշխատեն։Ժամանել են նաև Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանն ու Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հտեևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարզվել է՝ այրվել է թիվ 16 տան (սեփականատեր Լյովա Սանդրոյան, ընդհ. 225ք.մ) տանիքը՝ մասամբ (մոտ 7 ք.մ), տանը կից անասնագոմի (ընդհ. 105ք.մ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 60ք.մ) և անասնագոմի տանիքում կուտակված անասնակեր (մոտ 160 հակ)։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Կիսվել էջում