Մամուլ

Այսօր Ժորա Մարտիրոսյանը կդառնար 23 տարեկան. հիշում ենք նրա կյանքի և մահվան պատմությունը

Այսօր Ժորա Մարտիրոսյանը կդառնար 23 տարեկան. հիշում ենք նրա կյանքի և մահվան պատմությունը

«Ժորայի ծառայության համար մենք Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեցինք, 2019 թվականի հուլիսի 11-ին զորակոչվեց բանակ, շատ բարձր տրամադրությամբ»,-պատմում էր 2021 թվականին Iravaban.net-ին արցախյան պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ վերջերս դրամատիկ իրադարձությունների կիզակետում հայտնված Գայանե Հակոբյանը:

«Գիտեի, որ ինքը ինչ էլ որ լինի, ինչ դժվարություն էլ որ լինի՝ պատվով է դուրս գալու»,- ասում էր մայրը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ժորա Մարտիրոսյանը ՌԴ-ում է եղել, մասնակցել է տանկիստների զորավարժություններին: Հայրենիք են վերադարձել հոկտեմբերի 2-ին:

«Մտածում էինք՝ մինչև Ժորս վերադառնա Հայաստան, հաստատ պատերազմը կավարտվի, որովհետև չէի մտածում, որ կարող է դեպքեր այսքան զարգանան»,- պատմում էր Ժորայի քույրը՝ Սոնա Մարտիրոսյանը: 

«3 շատ մոտ ընկերն են եղել՝ Սաքոն, Միսաքը ու Ժորը: Սաքոն ապրել է մոր և տատիկի հետ, ընկերները չեն ցանկացել, որ իրեն տանեն առաջնագիծ, բայց չեն կարողացել հետ պահել Սաքոյին և Միսաքն ու Ժորը նստել են մեքենան ու 3-ով գնացել ու զոհվել միասին»,- պատմում էր տիկին Գայանեն:

Կիսվել էջում