Մամուլ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու VAZ 21110-ը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու VAZ 21110-ը․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 11։50-ի սահմաններում Աշատարկ-Փարպի 1-ին կմ-ին ճակատ-ճակատի բախվել են Mercedes C180 և VAZ 21110 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանութամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիել Գաբրիելյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչ հանձնարարականով՝ ավտոմեքնաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդները տեղում ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հանդիպակաց երթևեկելի գոտուց մտել է գլխավոր ճանապարհահատված, վթարային իրավիճակ ստեղծել VAZ 21110-ի համար։

Վերջինիս վարորդը չի կարողացել խուսափել է վթարից, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Կիսվել էջում