Մամուլ

Լոռու մարզում թունելի մեջ Lada Priora-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել Պարեկային ծառայողի ավտոմեքենային․ կան վիրավորներ

Լոռու մարզում թունելի մեջ Lada Priora-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել Պարեկային ծառայողի ավտոմեքենային․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լուռու մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը։

lada priora

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում։

Կիսվել էջում