Մամուլ

Ստեփանակերտի տներից մեկում հայտնաբերվել է Աշոտ Բաբայանի դին

Ստեփանակերտի տներից մեկում հայտնաբերվել է Աշոտ Բաբայանի դին

Մայիսի 16-ին ժամը 14:20-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը, հետաքննիչները և ՆԳՆ ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը:

Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.):

ՆԳՆ ծառայողները վերջինիս տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Share