Մամուլ

Երբ է այս տարի լինելու «Վերջին զանգը»

Երբ է այս տարի լինելու «Վերջին զանգը»

Այս տարի հիմնական դպրոցը ավարտելու է շուրջ 35300 սովորող, իսկ 12-րդ դասարանը ավարտելու է շուրջ 19900 սովորող։ Վերջին դասի արարողությունը պլանավորվում է մայիսի 26-ին 5-օրյա աշխատնաքային ռեժիմի դեպքում, իսկ մայիսի 27-ին 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։

Այս մասին քիչ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«Վերջին դասը պիտի դիտարկել որպես ուսումնական պրոցեսը ամփոփող միջոցառում, այլ ոչ թե որպես շատ ավելի ծավալուն միջոցառում իրականացնելու կարիք։

Դպրոցում բոլոր գործընթացները պիտի կազմակերպվի այնպես, որպեսզի որևիցե կողմի համար պրոցեսը լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջացնի»,- հավելեց նա։

Կիսվել էջում