Նա մեր հանդիպումից շատ առաջ էր գալիս իմ երազներում․ Լիլիթ Բասյանը նոր տեսանյութ է հրապարակել սիրելիի հետ
Սննդաբան Լիլիթ Բասյանն իր ինստագրամյան էջում կիսվել է սիրելիի հետ նոր տեսանյութով ու կից գրել․
«Տարիներ շարունակ ասում էի, որ իմ մարդն այս աշխարհից չէ։
Նա մեր հանդիպումից շատ առաջ էր գալիս իմ երազներում։ Ես չգիտեի նրա անունը։ Չգիտեի նրա դեմքը։ Բայց մի բան հաստատ գիտեի․ նրա կողքին հոգիս ճանաչելու էր մի զգացում։
Հարազատ տան զգացումը։
Կա մի վիճակ, որը բառերով հնարավոր չէ բացատրել։ Այն կարելի է միայն ապրել։ Երբ կողքիդ մարդ կա, որի ներկայությամբ այլևս պետք չէ վախենալ։ Պետք չէ սիրուն արժանանալ։ Պետք չէ ձևանալ կամ լինել ուրիշ մեկը։
Դու պարզապես վերադառնում ես ինքդ քեզ։
Այսօր հասկանում եմ, որ կյանքի ամենամեծ հարստությունը ոչ թե փողն է, ոչ թե հաջողությունը կամ ձեռքբերումները։
Ամենամեծ հարստությունն այն մարդուն հանդիպելն է, որի կողքին հոգիդ վերջապես ասում է․
«Ես տանն եմ»։
Եվ այսօր, անսահման երախտագիտությամբ, կարող եմ ասել․
Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ»։
Տեսանյութը՝ ստորև․


