Մամուլ

Էրեբունու կրակոցների գործով կին է հարցաքննվել․ նոր մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունու կրակոցների վերաբերյալ։ ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն աղմկահարույց կրակոցներից 1 շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության հայհոյանքների հարցը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը ու վրեժ պահելը:

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ: Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն:

Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայի մեջ են ներգրավված ու այլ անձանց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել ու սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է Էրեբունիում աղմկահարույց կրակոցներին:

Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է:

Երեկ հայտնել էինք, որ Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: Հայտնել էինք, որ 4 անձի նկատմամբ Քրեական հետապնդում է հարուցվել եւ ներկայացվել է դատարան կալանավորելու նպատակով:

Էրեբունիում 30-ից ավել կրակոցների հետեւանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է: Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Ավելին, հայտնել էինք, որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանն է:

Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցոների դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որ բարեբախտաբար չէր պայթել։

Ըստ ՆԳՆ-ի Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում