Մամուլ

Լարված իրավիճակ ՀՀ նախկին ՊՆ-ի դիմաց, ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր, կան բերման ենթարկվածներ

Լարված իրավիճակ ՀՀ նախկին ՊՆ-ի դիմաց, ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր, կան բերման ենթարկվածներ

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մեկ ժամից ավելի է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրոցանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի երթևեկությունը ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը, ու բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք պատերազմի միջով անցած են, պահանջում են, որպեսզի էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվի։

Դեպք վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության հրամանատարի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։

larvac iravichak 2

Մի պահ նշված վայրում տեղի ունեցավ քաշքշուկ, ոստիկանները ակցիայի մի քանի մասնակիցների բերման ենթարկեցին։

Այս պահին մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանը ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը բացվի։

Կիսվել էջում