ՄամուլՏեսանյութ

«Դուք ունեք 2000 ռուս զինվորական․ ինչո՞ւ նրանք չեն բացում ճանապարհը». Սթիվեն Սակուրը՝ Ռուբեն Վարդանյանին

«Դուք ունեք 2000 ռուս զինվորական․ ինչո՞ւ նրանք չեն բացում ճանապարհը». Սթիվեն Սակուրը՝ Ռուբեն Վարդանյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին:

– Դուք հենց նոր ձեր տարածքն անվանեցիք Արցախ, պետք է պարզաբանեմ, որ մինչ Դուք այն անվանում եք Արցախ, Ադրբեջանի կառավարությունը ինչպես նաև միջազգային հանրությունը այն անվանում են Լեռնային Ղարաբաղ, ուստի պարզապես ուզում եմ հստակեցնել դա: Ինձ ամենաշատը շփոթեցնում է այն, որ Դուք ունեք մոտ 2000 ռուս զինվորականներ՝ խաղաղապահներ ձեր տարածքում։ Հիմա, ինչո՞ւ նրանք չեն բացում ճանապարհը, որպեսզի մատակարարումները տեղ հասնեն:

– Մինչ այս հարցին պատասխանելը, ուզում եմ ասել, որ եթե նայեք 80-ականների Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության պատմության դասագրքերը, ապա նույն Արցախ անունը հիշատակվում է որպես հայկական տարածք։

Ես ոչ մի նոր բան չեմ ասում, սա արդեն կար խորհրդային տարիներին՝ ադրբեջանական դպրոցական պատմության գրքերում։ Իսկ հիմա վերադառնանք Ձեր հարցին:

Առաջին հերթին մարդիկ պետք է հասկանան, որ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք ունեն զենք օգտագործելու շատ սահմանափակ մանդատ, և ճանապարհը փակել են ֆորմալ առումով «էկոակտիվիստները», որոնք քաղաքացիական անձինք են։

Առանց պատրանքների, զինվորների քանակը քիչ է, նրանք միայն թեթև զենք ունեն, և կրակելու իրավունք չունեն։ Ահա ինչու, ցանկացած խաղաղապահի դեպքում միշտ շատ դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է։

Կիսվել էջում