Մամուլ

Կադիլլակ, 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց և ավելի քան 100 հզր դոլար նվիրատվություն․ Էջմիածնի քաղաքապետի նշանածի ունեցվածքը

Կադիլլակ, 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց և ավելի քան 100 հզր դոլար նվիրատվություն․ Էջմիածնի քաղաքապետի նշանածի ունեցվածքը

Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, որ Արամ Միրզոյանը Մրգաստանում երեք անշարժ գույքի միանձնյա սեփականատեր է։

Նա 2011-2012 թվականներին ձեռք է բերել առանձնատուն և երկու շինություն։

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2015 թվականի արտադրության CADILLAC, 2016 թվականին գնել է 25 հզր դոլար արժողությամբ ժամացույց, բանկային հաշվին երեք միլիոն դրամ ունի, կանխիկ՝ 4 մլն դրամ, հորից՝ Աշոտ Միրզոյանից նվիրատվություն է ստացել 21.5 մլն դրամ (մոտ 54 հզր դոլար), Իսկուհի Թալաշյանից՝ 53 հզր դոլար։

diana gasparyan aram

Նշենք, որ օրերս Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշանադրվել էր։ Նրա նշանածը Էջմիածին համայնքի ավագանու անդամ Արամ Միրզոյանն է։ Նա ավագանու անդամ է դարձել 2021-ի դեկտեմբերին։

Կիսվել էջում