Խոհանոց

Կաթնային կրեմով ու շոկոլադե գլազուրով տորթ, հատուկ դեսերտի սիրահարների համար

Կաթնային կրեմով ու շոկոլադե գլազուրով տորթ, հատուկ դեսերտի սիրահարների համար

Համեղ բաղադրատոմս՝ դեսերտի սիրահարների համար:  

Բաղադրությունը՝

Բիսկվիթի համար՝

ալյուր – 125 գր

ձու – 4 հատ

շաքարավազ – 150 գր

փխրեցուցիչ – 1 թ/գդ

հյութ կիտրոնի – 1 թ/գդ

բուսայուղ – 3 ճ/գդ

Կրեմի համար`

կաթ – 500 մլ

ձու – 2 հատ

շաքարավազ – 100 գր

օսլա (крахмал) – 30 գր

վանիլին – 0.5 թ/գդ

կարագ – 50 գր

Ջնարակի համար՝

սերուցք 30-35% յուղայնությամբ – 50 մլ

շոկոլադ սև – 200 գր

Պատրաստման եղանակ՝

Չափաբաժինները՝ 4-6: Պատրաստում ենք կրեմը: Կաթը լցնում ենք կաթսայի մեջ և եռացնում, այնուհետև ավելացնում ենք վանիլինը և կաթսան կրակից վերցնում: Ձվերը շաքարավազի և օսլայի հետ հարում ենք և անընդհատ խառնելով, զգուշորեն ավելացնում տաք կաթը: 

Կրեմը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք միջին ուժեղության կրակի վրա: Հասցնում ենք եռման աստիճանի և անընդհատ խառնելով, մի քանի րոպե եռացնում ենք: Կրակից վերցնում ենք և ավելացնում կարագը: Կրեմը սննդային թաղանթով ծածկում ենք և թողնում ենք սառչի:

Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրը, շաքարավազն ու փխրեցուցիչը մաղով անցկացնում ենք և լցնում ամանի մեջ: Դեղնուցները, կիտրոնահյութը և բուսայուղը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և խառնում ենք: Սպիտակուցները 100 գր շաքարավազի հետ հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք:

Սպիտակուցներն աստիճանաբար լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ և զգուշորեն խառնում ենք, այնուհետև, 3 անգամով, ավելացնում ենք բոլոր չոր բաղադրիչները՝ յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնելով: Թխում ենք 30-40 րոպե՝ 175 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստի բիսկվիթը սառեցնում ենք և 2-3 մասի կիսում: Յուրաքանչյուր շերտն առատորեն պատում ենք սառած կրեմով:  Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք, խառնում հալեցրած շոկոլադի հետ և լցնում տորթի վրա:

Կիսվել էջում