ՄամուլՏեսանյութ

Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան

Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան

Որևէ մեկը չի կարող երկու տեսանյութ գտնել իմ կյանքից, որ մեկը մյուսին հակասի։ Չեն կարող, որովհետև չկա նման բան, դա ուղղակի անհնար է։ Թող գնան 30 տարվա նյութեր բերեն իմ կյանքից ու եթե անգամ մի տող փոխված լինի, ես կգնամ տուն։ Թեպետ ես հենց հիմա էլ եմ իմ տանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Թե չէ մարդիկ 3 ամիս առաջ մեկ բան են ասում, հետո նայում ես՝ լրիվ այլ բան են ասում։ Կամ հենց օրվա մեջ, ինչու երեք ամիս առաջ։

Ինձ հետ առնչված մարդկանց տեսանյութեր, նկարներ են հրապարակում, տո նկար հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել, էլ չասեմ՝ իրենց կառավարության ղեկավարի հետ նկարներ ու վիդեոներ, էլ չասեմ՝ խոսակցություններ, որոնք իրենք վարել են:

Իրենք ոչ մի բան են մեր կողքը՝ գաղափարական իմաստով, մարդ են, թող ապրեն, մի օր կհասնի ժամանակը, երևի կզղջան»,- նշեց Բագրատ Սրբազանը:

Կիսվել էջում