Աշխարհ

ԿԺԴՀ-ն հերքում է Սիրիայի հետ համագործակցությունը քիմիական զենքի ասպարեզում

Reuters-ի տեղեկացմամբ՝ պաշտոնական Փխենյանը հերքում է քիմիական զենքի ստեղծման նպատակով Սիրիային անհրաժեշտ միջոցների մատակարարման հանգամանքը:

«Մենք բազմիցս հստակ հայտարարել ենք, որ մեր երկիրը չի թողարկում և չի պահպանում քիմիական զենքի պաշարներ, այլ հանդես է գալիս դրանց ստեղծման դեմ»,- լրատվական գործակալությունը մեջբերել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ԱՄՆ-ի հարցերով բաժնի մամլո-քարտուղարի խոսքերը:

Նախապես The New York Times թերթը հղում էր կատարել  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Փխենյանի դեմ իրականացվող պատժամիջոցների  փորձագետի հաշվետվությանը, ըստ որի՝ ԿԺԴՀ-ն 2012-17թթ.-ին Սիրիային մատակարարել էր համապատասխան սարքավորումներ, որոնք իբր Դամասկոսն օգտագործել էր քիմիական զենք արտադրելու համար:

Տեղեկատվությունը հերքել է նաև ՄԱԿ-ում Սիրայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:

Թարգմանությունը՝ Bavnews.am

Կիսվել նյութով