Մամուլ

Զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի անշնչացած մարմինը

Զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի անշնչացած մարմինը

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ գերատեսչությունից։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Կիսվել էջում