Մամուլ

Ինչ է ասել ուսուցիչը դասի ժամանակ Փաշինյանի հասցեին. ձայնագրություն

Ինչ է ասել ուսուցիչը դասի ժամանակ Փաշինյանի հասցեին. ձայնագրություն

Hraparak.am-ը գրում է. Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Պատմության ուսուցիչը հայտարարել է, որ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Այս մասին իրազեկում է Դատալեքս տեղեկատվական համակարգը։

Տեղի ունեցած դեպքի մասին ամիսներ առաջ եւս որոշակի հրապարակումներ են եղել եւ դեռ այն ժամանակ համացանցում էր հայտնվել ուսուցչի մասնակցությամբ ձայնագրությունը, որը ներկայացնում ենք։

Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյան

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Թելմանի Գրիգորյանը, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Հակոբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Ձայնագրությունը՝ ստորև

Կիսվել նյութով