ԱշխարհՏեսանյութ

Ինչպես են պատրաստում արհեստական հավկիթներ․ Ինչպե՞ս կարելի է տարբերակել արհեստական հավկիթը (Տեսանյութ)

Ինչպես են պատրաստում արհեստական հավկիթներ․ Ինչպե՞ս կարելի է տարբերակել արհեստական հավկիթը

Արհեստական ձուն Չինաստանում սկսել են արտադրել տարիներ առաջ:

Արտաքինից այն ոչնչով չի տարբերվում բնականից, իսկ ներքուստ տարբերակել կարող է միայն ուշադիր աչքը:

Արհեստական հավկիթները նույնպես ունեն կճեպ, սպիտակուց ու դեղնուց, միայն թե այդ բոլորը քիմիական ծագման նյութերի միացութուններ են: Բժիշկները վստահեցնում են, որ այդպիսի հավկիթներն ուտելը լուրջ խանգարումներ է առաջացնում աղեստամոքսային համակարգում:

Կճեպը պատրաստում են գիպսից, կալցիումից ու պարաֆինից, սպիտակուցն ու դեղնուցը՝ ժելատինի ու կալցիումի ալգինատի խառնուրդից՝ գունանյութերի հավելումով:

Երկարատև օգտագործումից հետո այն ազդում է նյարդային համակարգի վրա, երեխաները դառնում են գերակտիվ, իսկ նրանց մտավոր զարգացվածությունն արգելակվում է:

Արհեստական հավկիթները չինական շուկայում շատ էժան են՝ իսկական հավկիթների արժեքի 25%-ը: Արտաքինից այն գրեթե չի տարբերվում, տարբերակել հնարավոր է միայն եփելուց ու մի քանի ժամ թողնելուց հետո:

Այն դեպքում, երբ բնական հավկիթի դեղնուցը դառնում է կանաչակապտավուն, արհեստականինը մնում է դեղին, ավելին, սպիտակուցն էլ է դառնում դեղնավուն ու ճաքճքում է:

Չնայած Չինաստանում արհեստական ձվերի արտադրության արգելքին՝ դրանք լայնորեն արտադրվում են ու անգամ՝ արտահանվում հարևան երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան:

Տեսանյութում կարող եք տեսնել թե ինչ տեսք ունեն եփվելուց հետո։

Կիսվել նյութով