Շոու-բիզնես

Ինչու Քիմ Քարդաշյանը 9 ժամ սպասեցնելուց հետո, այդպես էլ չհանդիպեց հայ լրագրողներին

Ինչու Քիմ Քարդաշյանը 9 ժամ սպասեցնելուց հետո, այդպես էլ չհանդիպեց հայ լրագրողներին։

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, վաղ առավոտից լրագրողները «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին WCIT-ի հրավիրված աստղ Քիմ Քարդաշյանին և նրա ընտանիքին։ Մոտ 9 ժամ սպասելուց հետո, հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանի, նրա քրոջ՝ Քորթնիի և նրանց երեխաների ինքնաթիռը վերջապես վայրէջք է կատարել։

Եվս երկու ժամ սպասելուց հոտ, Քիմի փոխարեն դուրս եկավ Սյուզաննա Ազոյանը՝ WCIT-ի ծրագրի ղեկավարը, հայտնեց, որ երեխաները քնած էին, իսկ Քիմը հոգնած էր բարդ թռիչքից հետո, այդ պատճառով այդպիսի որոշում է կայացրել՝ դուրս գալ առանձին, նախագահական մուտքով, առանց հանդիպելու լրագրողներին։

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել, մասնակցելու «WCIT 2019» համաժողովին։

Կիսվել նյութով