ԺամանցՇոու-բիզնես

Women’s Club-ի հետնաբեմի ու այն մասին, թե ինչպես են աղջիկները վերաբերվում միմյանց (ֆոտոշարք)

Մի քիչ խառնաշփոթ, շրթներկի հարմար գույնի ընտրության բարդ քննարկումներ, լավ տրամադրություն ու հումոր, հումոր, հումոր: BRAVO.am-ի ֆոտոխցիկի օբյեկտիվում են ամենաքննարկված հեռուստանախագծերից մեկի՝ «Women’s Club»-ի գեղեցկուհիները: Դիտակետն այլ է՝ ոչ թե բեմ, այլ հետնաբեմ:

womens club 3

Եթե բեմին նրանք պարբերաբար իրար հակադարձում են, խոսում նախանձից ու վիճում են, ապա հետնաբեմում ճիշտ հակառակ պատկերն է: Քննարկման կիզակետում շրթներկի գույնն է, look-երն են ու սանրվածքը: Բեմելից րոպեներ առաջ հարցազրույցներ անելու ճիշտ ժամանակն է. հուզված, էմոցիոնալ ու, դե, մի քիչ էլ խառը՝ անկեղծությունը երաշխավորված է:

womens club 4

Մինչ կորոշեին, թե ինչ գույնի շրթներկով կլրացնեն Մաշայի կերպարը, առիթը բաց չենք թողնի ու կպարզենք՝ ինչն է նրան անհանգստացնում ելույթից առաջ.

«Քանի որ կին եմ, բնականաբար, առաջինն արտաքինի մասին եմ մտածում, իսկ երկրորդ բանը, որ կարող է անհանգստացնել, այն է, որ վախենում եմ մոռանալ տեքստը»:

womens club 5

Առաջարկը եղավ, կերպարը որոշվեց, բայց… «Դե, ես պատկերացնում էի ինձ Մոխրոտիկի, բարի փերիի կերպարում՝ հրաշալի կազմվածքով. դե, շատ են, չէ՞, նման կազմվածքով փերիները: Բայց երբ ասացին, որ գեղեցիկ կազմվածքով փերիներն արդեն կան, ես ասացի` եկեք վերցնենք այն կերպարը, որը մնացել է… Սա, իհարկե, կատակ է: Եթե լուրջ՝ սիրով համաձայնեցի, որովհետեւ նախագիծը, մասնակիցները, միտքը շատ հետաքրքիր են»,-նշեց Մաշան:

womens club 6

Անահիտ Կիրակոսյանին այս նախագծի շրջանակում եւս հեռուստադիտողը տեսնում է բարի կերպարով կամ ինչպես հենց ինքը՝ դերասանուհին ձեւակերպեց՝ «անիմաստ բարի»: Պարզվում է՝ Անահիտն այս նախագծին մասնակցելու առաջարկ ստացել է դեռ երկու տարի առաջ.«Եղել եմ «Vitamin» ակումբի մի քանի դրվագում, ու պրոդյուսերից առաջարկը հենց այդ ժամանակ էր, որ երբ նման նախագիծ լինի, ես կլինեմ խմբում»

Առանց փակագծերը բացելու նշենք, որ Անահիտը հենց այդ ելույթից առաջ հուզվելու պատճառ ուներ, իսկ թե ինչու, հեռուստադիտողն ավելի ուշ կիմանա.«Այսօր առանձնահատուկ լարված եմ: Բայց արդեն 11 տարի է՝ ես իմ յուրաքանչյուր բեմելից առաջ հուզվում եմ, լինում է լարվածություն, բայց այն բեմին անցնում է»:

womens club 7

Ինչ վերաբերում է իմպրովիզներին, ապա Անահիտն իրեն համարում է գերազանցիկ՝ տեքստերը լավ է սովորում, ու դրա կարիքը չի լինում.«Կարող է մտածեն՝ այսքան աղջիկ մեկ վայրում, կլինի նախանձ եւ այլն, բայց դա մեր խմբի մասին չէ: Այստեղ բոլորս կայացած մարդիկ ենք եւ ուղղակի հաճույք ենք ստանում»:

womens club 1

Հետաքրքիր ֆոտոշարքն ու առավել մանրամասն կարող եք տեսնել սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով