Ինչով են փոխարինել Մաշտոցի նկարը Այբբենարանում
ԱԺ-ում ԿԳՄՍ և Սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածության քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրների։
Նրա խոսքով՝ մասնագիտական հանրության կողմից հնչեցված մտահոգություններից հետո պետական փորձաքննություն անցած և պաշտոնապես երաշխավորված որոշ դասագրքերի կրկին փորձաքննության անհրաժեշտություն է առաջանում, իսկ որոշ դեպքերում քննարկվում է նաև դրանց վերատպության հարցը։
Լիլիթ Գալստյանն անդրադարձել է նաև «Այբբենարանի» ձևավորմանը՝ առանձնացնելով Մեսրոպ Մաշտոցի պատկերը QR կոդով փոխարինելու հանգամանքը։
Պատգամավորը խիստ քննադատության է ենթարկել նման մոտեցումը՝ նշելով, որ դժվարանում է անգամ գնահատական տալ այդ որոշմանը։
«Այբբենարանում Մաշտոցի նկարը QR կոդով փոխարինելը պարզ խայտառակություն չէ, ես չգիտեմ՝ ինչպես այն գնահատել»,- ասել է նա։


