Մամուլ

Ի՞նչ պատյանով է վարչապետի հեռախոսը

Ի՞նչ պատյանով է վարչապետի հեռախոսը։

ArmDaily.am-ը գրում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի «սելֆիամոլ» է։ Վարչապետը բազմաթիվ սելֆիներ ունի ինչպես ամենատարբեր պաշտոնյաների հետ, այնպես էլ քննիչի սենյակում, տարբեր միջոցառումներից ու ընտանեկան հանգստից։

Վերջերս  Փաշինյանն անգամ խոսեց իր սելֆիների մասին, ասելով, որ դրանք հաճույքի համար չէ, որ արվում են։

«Գիտեք սելֆին հաճույքի համար ենք անում։ Ձեր կարծիքով ֆեյսբուքյան էջում ինչ գրում եմ հաճույքի համար եմ անում»,-ասել էր Փաշինյանը։

Երեկ Ղազախստանում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց լուսանկարվել երկու պետությունների դրոշների ֆոնին, հետո Միշուստինին առաջարկեց նաև սելֆի անել:

Աչքից չվիրպեց վարչապետի հեռախոսի պատյանը՝ հայոց այբուբենի տառերով։ Նշենք, որ նմանատիպ պատյան հնարավոր է գնել հեռախոսային աքսեսուարներ վաճառող ցանկացած խանութում՝ 2000-4000 դրամով։

selfi

Աղբյուր՝ armdaily.am

Կիսվել նյութով