ՄամուլՏեսանյութ

Ավտովթարից պոլիտրավմա ստացած Հրայրը արդեն կարողանում է քայլել առանց ձեռնափայտի

Ավտովթարից պոլիտրավմա ստացած Հրայրը արդեն կարողանում է քայլել առանց ձեռնափայտի։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել «Հրայրը քայլում է առանց ձեռնափայտ» վերնագրով:

Հրայրը 2015 թվականին ավտովթարի պատճառով ստացել է պոլիտրավմա՝ գլխուղեղային վնասվածք, ողնուղեղային ծանր վնասվածք՝ ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքով։

Բուժվել է եվրոպական տարբեր վերականգնողական կենտրոններում: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն ընդունվել է բավական շատ արտահայտված մնացորդային երևույթներով։

Մեզ մոտ վերականգնողական բուժման երկամսյա կուրսի արդյունքում այսօր արդեն ունենք դրական դինամիկա. Հրայրը կարողանում է քայլել առանց ձեռնափայտի, անկաշկանդ, աստիճանները բարձրանում/իջնում է առանց բռնվելու:

Կիսվել էջում