Մամուլ

ժողովուրդը կգնա Ռոբերտ Քոչարյանին բանտից հանելու և Նիկոլին էլ բանտ կտանի. Մենուա Հարությունյան

ժողովուրդը կգնա Ռոբերտ Քոչարյանին բանտից հանելու և Նիկոլին էլ բանտ կտանի. Մենուա Հարությունյան

Hayeli.am-ը գրում է․ Հարցազրույց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի հետ:

-Քաղաքական ճգնաժամ գոյությունի ունի, թե՞ ոչ:

Նարինե Դիլբարյան. Կա կառավարման ճգնաժամ, որը ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ ասում է Մենուան:Իշխանության բռնազավթում արտահայտությունը ծիծաղելի է, որովհետև իշխանության բռնազավթում տեղի չունեցավ, Սերժ Սարգսյանը իր անցած քաղաքական մեծ ճանապարհի արդյունքում կարողացավ դրսևորել զսպվածություն, հանգիստ հեռացավ:

Մանուա Հարությունյան. Եթե դուք պատգամավոր լինեիք, ձեր անունը սև լենտով կախած լինեին ձեր փողոցում, ձեր երեխան տեսներ, ձեզ զանգեին, ահաբեկեին, վախեցնեին, որ դուք ձեր կամքին հակառակ Նիկոլին ընտրեիք վարչապետ, հիմա այդպես չէիք խոսի:

Ես վստահ եմ, գալու է օրը, այդ բոլոր պատգամավորները, դիմելու են ՍԴ, որ իրենց ճնշել ու վախեցրել են, որ իրենց կամքին հակառակ քվերակեն, պատգամավորը իր խղճի կամոք է քվերակում, այլ ոչ թե Նիկոլի կամոք: Այդ մարդիկ դիմելու են ՍԴ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը ենթարկվելու է քրեական պատասխանատվության:

Նարինե Դիլբարյան. Դուք էլի խոսում եք Նիկոլի մասին, ուզելով ասել, որ մեր ամբողջ կյանքը Ռոբերտ Քոչարայանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև է:

Մանուա Հարությունյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, պետական մտածողություն ունեցող մարդիկ են։

Նարինե Դիլբարյան. Հակառակը, պետական մտածողությունը ջախջախում են:

Մանուա Հարությունյան. Նրանք թայֆազբազներ չեն, որ գնում են և ամեն գնով իշխանությունը բռնազավթում: Երբ ժողովուրդը դուրս կգա էյֆորիայից, այդ նույնը ժողովուրդը կգնա Ռոբերտ Քոչարյանին բանտից հանելու, և Նիկոլին էլ կտանի բանտ:

Նարինե Դիլբարյան. Երբեք:

Մանուա Հարությունյան. Մենք չենք հանդուրժելու, որ մեր երկրում մարդիկ հակասահմանադրական գործունեություն իրականացնեն:

Նարինե Դիլբարյան. Եթե ես իամանայի, որ մեր բանավեճը նման էժանագին մակարդակի վրա է լինելու…ես զարմանում եմ, որ մարդիկ բռնում են մեկի գիծը և սկսում են բարձրացնել, սահմանադրությունը պաշտպանելու փոխարեն, դուք պաշտպանում եք անձերին:

Մանուա Հարությունյան. Ցավալին այն է, որ Հայաստանում սահմանադրությունը պաշտպանելը դարձել է էժանագին, դուք ճիշտ եք ասում, Նիկոլն էլ է այդպես մտածել, որ պոպուլիզմը, դեմագոգիան և ժողովրդի անունից խոսելով լինել արժանապատիվ, սահմանադրություն պահպանելը անարժան է դարձել:

Նարինե Դիլբարյան. Սահանադրությունը պետք է պաշտպանել:

Մանուա Հարությունյան. Սահմանադրությունը չեն պաշտպանում փողոցով, Ռոբերտ Քոչարյանը պաշտպանել է Սահամանդրությունը և թույլ չի տվել, որ սահամանադրական կարգը տապալվի:

Նարինե Դիլբարյան. Դե թող գնա և ապացուցի:

Մանուա Հարությունյան. Ինքը կապացուցի, բայց դրա համար արդար դատարան է պետք:

Նարինե Դիլբարյան. Արդար դատարանը դուք եք ստեղծել, այնտեղ գտնվում են այն մարդիկ, ովքեր ձեր պաշտպանյալներն են:

Մանուա Հարությունյան. Թող փոխի, հեռախոսով ցուցումններ է տալիս, հեռախոսով ինքն է ասում, թե ով պետք է նստի, ով ոչ: Դուք ինտելեկտուալ կին եք, բայց ես ցավում եմ, որ դուք չունեք պետական մտածողություն: Ես ձեզ խորհուրդ կտամ չզբաղվել քաղաքականությամբ:

Նարինե Դիլբարյան. Նման մակարդակի խորհուրդները կարող եք ձեզ պահել:

Մանուա Հարությունյան. Կա մի ճշմարտություն.պետությունը չի կարելի կառավարել փողոցով և ժողովրդի անունից, այլ Սահանադրությամբ:

Նարինե Դիլբարյան. Դուք մեկնաբանում եք Սահմանադրությունը այնպես, ինչպես ուզում եք:

Մանուա Հարությունյան. Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ քաղաքացիները մասնակցում են երկրի կառավարմանը, ընտրություններին…ես ծանչր եմ տանում, որ իմ երկրի սահամանդարական կարգը տապալվում է դեմագոգների կողմից և մեր երեխաների ապագան փորձում են կառուցել ոչ թե սահամանդրությամբ, այլ ընդամենը փողոցով կառավարելու տրամաբանությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում