Մամուլ

Սարսափելի դեպք․ ծառի տակ հայտնաբերվել են խոշտանգված առնետներ

Ռուսաստանի Պուշկին քաղաքում դաժան դեպք է գրանցվել։

Քաղաքային այգիներից մեկում դեռահասը հայտնաբերել է տուփ, որի մեջ եղել են հինգ ծանր վնասվածքներ ստացած առնետներ։ Կենդանիները հայտնաբերման պահին դեռ կենդանի էին։

Դեպքի վայր ժամանած կամավորների տեղեկացմամբ՝ առնետների վիճակը ծայրահեղ ծանր էր։

Նրանցից մեկը սատկել է մինչև օգնություն ստանալը, իսկ մնացածներին տեղափոխել են անասնաբուժական կենտրոն, որտեղ բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար։

Միջադեպը մեծ դժգոհություն և վրդովմունք է առաջացրել տեղի բնակիչների ու կենդանապաշտպանների շրջանում։

Ակտիվիստները մտադիր են դիմել իրավապահներին՝ պահանջելով բացահայտել և պատասխանատվության ենթարկել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին։

Դեպքը լայն արձագանք է գտել նաև սոցիալական ցանցերում, որտեղ բազմաթիվ օգտատերեր պահանջում են խիստ պատիժ սահմանել մեղավորի նկատմամբ։

Կիսվեք ձեր էջում