Մամուլ

Հայտարարում ենք անժամկետ հացադուլ․ առավոտյան կլինենք Ազատության հրապարակում․ 44-օրյա պատերազմի մասնակից

Հայտարարում ենք անժամկետ հացադուլ․ առավոտյան կլինենք Ազատության հրապարակում․ 44-օրյա պատերազմի մասնակից

44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես և Արթուր Ավագյանը՝ 

.չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, 

.առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, 

.որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ. 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ անժամկետ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00-ից լինելու ենք Ազատության հրապարակում։ 

nver kirakosyan

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։ 

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ 

Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։ 

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ 

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։

Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ»։ 

Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»։

Կիսվել նյութով