Թաթուլի հայրը ևս մահացել է․ ընտանիքի ողբերգությունը շարունակվում է
Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի Դաշնությունում բնակություն հաստատած հայ ընտանիքի շուրջ տեղի ունեցած ողբերգությունը։
Խոսքը Թաթուլի մասին է, որը, շրջանառվող տեղեկությունների համաձայն, ինքնասպան է եղել՝ կնոջ և իր մտերիմ ընկերոջ դավաճանության մասին իմանալուց հետո։
Դեպքը մեծ արձագանք է ստացել համացանցում․ օգտատերերը քննարկում են կատարվածը, քննադատում և հաճախ բավականին կոշտ մեկնաբանություններ են գրում։
Թաթուլը երեխաներ ունի, իսկ նրա ընտանիքում ողբերգական կորուստները, պարզվում է, նորություն չեն։
Տարիներ առաջ մահացել էր նաև Թաթուլի հայրը։ Թաթուլի քույրը Instagram-ի իր էջում հրապարակել է հայրիկի մասնակցությամբ կադրեր, ինչպես նաև տեսանյութ՝ նրա գերեզման այցելությունից։
Հրապարակմանը կից նա ցավով ու ափսոսանքով անդրադարձել է հոր կորստին՝ նշելով, որ իրենց տան հենասյունն այլևս իրենց կողքին չէ։


