Մամուլ

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկ է պատրաստել

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկ է պատրաստել

Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ առաջատար դեր է հատկացվելու տարածաշրջանի երկրներին։ Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին՝ Մոսկվա ժամանելուց հետո։

իրան թեհրան

«Մենք մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- դիվանագետի խոսքերը մեջբերել է ՌԴ-ում Իրանի դեսպանատան Telegram-ալիքը: «Մենք առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում այն երկրներից, որոնք առանցքային դեր են խաղում ճգնաժամի լուծման գործում, և Ռուսաստանը կարևոր երկրներից մեկն է»,- ասել է նա:

Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել «իր անարդյունավետությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում»:

Կիսվել էջում