Մամուլ

Զոհված լեյտենանտի կինն ամուսնու հուղարկավորման օրը ևս ինքնասպանության փորձ էր արել. մանրամասներ

Զոհված լեյտենանտի կինն ամուսնու հուղարկավորման օրը ևս ինքնասպանության փորձ էր արել. մանրամասներ

Aravot.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում երեկ հուղարկավորեցին սեպտեմբերի 13-ին թշնամու վերջին լայնածավալ հարձակումից զոհված լեյտենանտ, դասակի հրամանատար Արմեն Կարապետյանի կնոջը՝ Լիլիթին:

Նրանք ամուսնացել էին այս տարվա հունվարին: Արծվանիստ վարչական շրջանի ղեկավար Ռուբիկ Սիրականյանը Aravot.am-ին պատմեց, որ սեպտեմբերի 13-ին, արձակուրդում գտնվող Արմեն Կարապետյանին գիշերը զանգել ու հայտնել են, թե տագնապ կա:

Նա շատ արագ, առանց մտածելու հասել է Սոթքի զորամաս, որտեղ ծառայում էր, բայց նույնիսկ չի հասցրել զորամաս մտնել, ճանապարհին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: Արմենի կինը՝ 23 ամյա Լիլիթ Հարությունյանը գյուղի դպրոցում էր աշխատում, ուսուցչուհի էր, ամուսնու զոհվելու լուրից այդպես էլ չսթափվեց:

Ամուսնու հուղարկավորման օրը Լիլիթը դիմել է ինքնասպանության առաջին փորձին՝ մեծ քանակի դեղահաբեր օգտագործելով, բայց այդ անգամ հաջողվեց նրա կյանքը փրկել:

«Հանուն մեծ սիրո, հանուն նվիրվածության նման քայլի գնաց: Արտակարգ գիտակից, մակարդակով ընտանիքի տղա էր Արմենը, նրա կինը՝ նմանապես: Այսօր Արմենի ու Լիլիթի նշանադրության օրն է»,- ասաց Ռուբիկ Սիրականյանը:

«Առավոտյան՝ ժամը հինգին, մայրը գոմ գնալիս տեսել է բաղնիքի լույսը վառված է, կասկած է ընկել մեջը, ամուսնուն արթնացրել է ու տեսել են բաղնիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ամբողջ մեր գյուղը շոկի մեջ է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով