Ժամանց

Ծնվել է աշխարհի 8 միլիարդերորդ բնակիչը՝ Արփին․ աղջնակը Ծովինար գյուղից է

Ծնվել է աշխարհի 8 միլիարդերորդ բնակիչը՝ Արփին․ աղջնակը Ծովինար գյուղից է

Այսօր Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ծնվել է աշխարհի 8 միլիարդերորդ երեխան՝ Արփին։ Աղջնակը Ծովինար գյուղի բնակիչ է։

Ստորև ներկայացնում ենք աղջնակի լուսանկարը՝ իր նեոնատոլոգի՝ Արփի Համբարձումյանի հետ։

arpi

Համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։

Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի և Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Կիսվել էջում