Մամուլ

Զոհվածների տեղեկանքները հետ ենք տալու՝ մեր որդիներին պահանջենք. Մարգարիտա Խաչատրյանը՝ Կառավարության դիմաց

Զոհվածների տեղեկանքները հետ ենք տալու՝ մեր որդիներին պահանջենք։ «Զինվոր» հկ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը զոհված զինծառայողների մայրերի հետ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կրկին Կառավարության դիմաց էր։

Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկեն Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հարցը։

Նրանք նշում էին, եթե Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին տրամադրվում է, ապա իրենց նույնպես պետք է տրամադրվի։

«Նախորդ հանդիպմանը վարչապետն ասաց՝ տիկին Մարգարիտա, դու խի՞ ես ստեղ, ասացի՝ ծնողներին ընդունի, ասաց՝ իմ ժամանաը շատ սուղ է, գնում եմ արտերկիր, վերադառնալուն պես ձեզ կզանգահարենք։ Անցել է բավականին ժամանակ, ես զանգում եմ իր մամուլի խոսնակին, ինձ ասում է՝ տիկին Մարգարիտա ջան, մենք ձեզ հետ կզանգենք, ու մինչեւ օրս հետ չի զանգել։

Ամենացավալին այն է, որ մարզերում ապրող ծնողները մտածում են, թե տիկին Մարգարիտան արդեն իր հարցը լուծել է եւ չի պայքարում։ Ես ցավում եմ, ու հայտարարում եմ, որ ես ձեզ չեմ շրջանցի եւ գումարի չեմ գնա, մինչեւ վերջ պայքարելու եմ, որ ձեր ստատուսը հաստատվի։

Սա վարչապետի խնդիր չի, Վանաձորում իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մենք ունենք գումար, բայց տեղավորելու տեղ չունենք, գումարի խնդիր չունենք, մենք էլ այդ գումարի տեղը ցույց ենք տալու, այն պիտի ծառայի զոհվածների ընտանիքներին։

Զոհվածների տեղեկանքները հետ ենք տալու՝ մեր որդիներին պահանջենք» ,-ասեց Տիկին Խաչատրյանը։

Կիսվել նյութով